ԱԱրևիկ Աբելյան

ՏԿԵ նախարարը ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ քննարկել է այլընտրանքային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարարը ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ քննարկել է այլընտրանքային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմադ Ֆառաջ Ալ Մազրուիի հետ։

 

Նախարարին ուղեկցել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

Քննարկվել են էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի, ատոմակայանի, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր։
 
May be an image of 4 people and indoor

 

Նախարարը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը նշված ոլորտներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում