ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում չորեքշաբթի ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Իրանի կառավարության մամուլի ծառայությանը։

«Ռաիսին, որը Ռուսաստան է մեկնել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով՝ զարգացնելու երկու երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցությունը, մի քանի րոպե առաջ ժամանել է Մոսկվայի օդանավակայան»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախատեսված է, որ հունվարի 19-ին Իրանի նախագահը բանակցություններ կվարի նախագահ Պուտինի հետ։ Հունվարի 20-ին էլ Էբրահիմ Ռաիսին ելույթ կունենա Ռուսաստանի Պետական ​​Դումայում և Մոսկվայի Մայր մզկիթում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում