ՆՆարե Ոսկանյան

Ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ շարունակվում են հակակորոնավիրուսային միջոցառումները

Ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ շարունակվում են հակակորոնավիրուսային միջոցառումները

Պեկինի իշխանությունները ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ շարունակում են խստացնել հակակորոնավիրուսային միջոցառումները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 

Հունվարի 22-ից Չինաստանի մայրաքաղաք մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել երկու  թեստ՝ մեկը Չինաստանի այլ շրջաններից Պեկին ժամանելուց 48 ժամ առաջ, երկրորդը՝ քաղաք մուտք գործելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում։ Թեստի արդյունքները կարտացոլվեն Health Code բջջային հավելվածում, որից պահանջվում է օգտվել երկրի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին։ 

Եթե ինչ-որ մեկը չթեստավորվի, ապա այդ մասին տեղեկատվությունն անմիջապես կհայտնվի հավելվածում։ Պեկինի հիգիենայի և առողջապահության կոմիտեն զեկուցել է մայրաքաղաքում «Օմիկրոն» շտամով վարակման դեպքի հայտնաբերման մասին: Բժիշկներն ստուգել են 13 000 մարդու, որոնք կապ են ունեցել վարակվածի հետ կամ հայտնվել են նրա այցելած վայրերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում