ԱԱրևիկ Աբելյան

Դեսպան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը

Դեսպան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն այսօր հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։

 

Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման ոլորտում Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը և վերահաստատել Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ շարունակելու այս գործընթացը։

 

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը:

 

Դեսպան Խաչատրյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը։
 
Այս համատեքստում կարևորվել է հանձնակատարի առավել ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների հաղթահարման հարցերում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում