ԳԳոհար Սարգսյան

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:

Միջազգային դատարանը փաստացի արձանագրել է, որ 2009-ի հոկտեմբերից մինչև 2010-ի հունվար Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է եղել, քանի որ իր դատապարտման հիմքում ընկած են եղել խաղաղ հավաքների ազատության իրավաչափ գործողությունները, որոնք դատարաններն առանց հիմնավորումների ներկայացրել են որպես հանցագործություն:

2008-ի ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմամբ, ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքները և նրա իրավունքները հարգելու պետության պարտավորությունը։

Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում