ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը մտահոգված է, որ ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ. Լուկաշևիչ

Ռուսաստանը մտահոգված է, որ ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ. Լուկաշևիչ

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մինչ օրս չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը RT-ի հետ առցանց ճեպազրույցի ժամանակ։

«Ի՞նչն է մեզ մտահոգում: Այն, որ համանախագահների եռյակը դեռ չի այցելել տարածաշրջան, ծանոթացել իրավիճակին և նախանշել կոնկրետ միջոցներ, որոնք կողմերին կօգնեն մարդկանց միջև կապեր հաստատելու և հումանիտար խնդիրները լուծելու հարցում»,- ասել է Լուկաշևիչը:

Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ առաջիկայում համանախագահների եռյակին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում