ՄՄարիամ Մխիթարյան

Սերբիայի քաղաքացիները հանրաքվեում աջակցել են սահմանադրության փոփոխություններին

Սերբիայի քաղաքացիները հանրաքվեում աջակցել են սահմանադրության փոփոխություններին

Կիրակի տեղի ունեցած հանրաքվեում Սերբիայի քաղաքացիները քվեարկել են արդարադատության ոլորտում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների օգտին։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին հղած ուղերձում։

Ստուգված քվեաթերթիկների 97.02%-ի հիման վրա սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 60.48%-ը, դեմ՝ 39.52%-ը։ Քաղաքացիների մասնակցությունը հանրաքվեին կազմել է մոտ 30%, ինչը բավարար է, որպեսզի այն կայացած համարվի՝ գրում է ТАСС-ը:

Հանրաքվեին ներկայացված փոփոխությունները վերաբերում են արդարադատության ոլորտին՝ դատավորների և դատախազների ընտրությանը։ Ըստ փոփոխության՝ դատավորներն այլևս չեն ընտրվելու խորհրդարանում, դա անելու է Բարձրագույն դատական ​​խորհուրդը, որը բաղկացած է 11 անձից: Դատավորների ընտրությանը չեն մասնակցի արդարադատության նախարարը, Գերագույն վճռաբեկ դատարանի նախագահը, խորհրդարանի՝ արդարադատության հանձնաժողովի նախագահը։ Չեղարկվում է դատավորների եռամյա փորձաշրջանը:

Հանրային դատախազներին էլ այսուհետև կընտրի ոչ թե խորհրդարանը՝ կառավարության առաջարկով, այլ Դատախազների բարձրագույն խորհուրդը։

Հանրաքվեի անցկացումը կապված է արդարադատության բարեփոխման վերաբերյալ Բելգրադին ուղղված ԵՄ-ի պահանջների հետ: Փոխարենը՝ Բրյուսելը խոստացել է «լավագույն գնահատականները տալ Սերբիայի առաջընթացին եվրաինտեգրման գործընթացում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում