ՎՎարդուհի Հարությունյան

Բլինքենը դատապարտել է Հյուսիսային Կորեայից բալիստիկ հրթիռների արձակումները

Բլինքենը դատապարտել է Հյուսիսային Կորեայից բալիստիկ հրթիռների արձակումները

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոն Ի Յոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումները: Այդ մասին ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը դատապարտել է ԿԺԴՀ-ի՝ բալիստիկ հրթիռների արձակումները, որոնք խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևեր»,- ասված է տեքստում:

Փրայսը հավելել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացմանը և կայուն խաղաղության հասնելուն ուղղված համագործակցությունը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ հունվարի 11-ին ԿԺԴՀ-ից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է բալիստիկ հրթիռ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում