Չելյաբինսկում ողբերգական դեպքը 7 կյանք է խլել

Չելյաբինսկում ողբերգական դեպքը  7 կյանք է խլել

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ողբերգական դեպք է եղել, խլել 7 կյանք: Հայեր են մահացել, այդ թվում՝ փոքր երեխաներ: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ Մաքսիմկա լճում նավակ է շրջվել, որում եղել է մի տղամարդ՝ իր և երկու եղբայրների երեխաների հետ: Ափին գտնվող մյուս եղբայրներն անմիջապես նետվել են ջուրը՝ օգնելու, սակայն նույնպես խեղդվել են: Բոլորի մարմիններն արդեն ջրից դուրս են բերվել: Նավակում գտնվող ինը հոգուց չորսին հաջողվել է փրկվել։ Նշեմ, որ Մաքսիմկա լճում չի կարելի ոչ լողալ, ո՛չ էլ նավակ վարել: Պաշտոնական տեղեկությամբ՝ զոհված քաղաքացիները չեն պահպանել անվտանգության կանոնները, ալկոհոլի ազդեցության տակ են եղել՝ առանց փրկարարական բաճկոնների: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում