ՎՎարդուհի Հարությունյան

Ղազախստանի իրավիճակը չպետք է դիտարկվեր որպես պղտոր ջրում ձուկ բռնելու հնարավորություն. Զախարովան՝ Թուրքիայի մասին

Ղազախստանի իրավիճակը չպետք է դիտարկվեր որպես պղտոր ջրում ձուկ բռնելու հնարավորություն. Զախարովան՝ Թուրքիայի մասին

Այն մարդիկ, երկրները, կազմակերպությունները, որոնք հայտարարում են, թե իբր Ղազախստանը որևէ կարգավիճակից անցել է մեկ այլ կարգավիճակի, չեն հարգում այդ երկրի ինքնիշխանությունը, չեն գիտակցում այդ երկրի անկախությունը. նրանք կտրված են իրականությունից և միջազգային իրավունքի հիմունքներից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն մեղադրանքները, թե «Մոսկվան Ղազախստանին պոկում է թյուրքական աշխարհից»:

Անդրադառնալով Ռուսաստանի հասցեին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների մեղադրանքներին՝ Զախարովան նշել է. «Պետություն ներկայացնող մարդիկ նման արտահայտություններ չպետք է անեն: Դրանք որևէ կերպ չեն նպաստում Ղազախստանում մթնոլորտի առողջացմանը: Ղազախստանի խորհրդային անցյալի մասին անհարգալից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։ Դա կոռեկտ չէ նաև ղազախ գործընկերների նկատմամբ, որոնք շատ հոգատար վերաբերմունք ունեն մեր ընդհանուր պատմական ժառանգության նկատմամբ»։

Զախարովան հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում Թուրքիան ևս անցել է նման ճգնաժամի միջով: «Թուրքիայի իրական բարեկամները նրան աջակցեցին և ձեռք մեկնեցին՝ աղետալի իրավիճակը չօգտագործելով այլ նպատակների համար: Ղազախստանի իրավիճակը չպետք է դիտարկվեր որպես պղտոր ջրում ձուկ բռնելու հնարավորություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Զախարովան հույս է հայտնել, որ այսուհետ թուրք պաշտոնյաները զերծ կմնան «բարձրաձայն նման հայտարարություններ անելուց»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում