ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցությունների շարքն անհաջող էր. Պեսկով

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցությունների շարքն անհաջող էր. Պեսկով

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցությունների շարքն անհաջող է անցել. սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմերը տարաձայնություններ ունեն: Այսդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Բանակցությունները նախաձեռնվել են կոնկրետ առաջադրված սկզբունքային հարցերին կոնկրետ պատասխաններ ստանալու համար։ Եվ այդ սկզբունքային հարցերի շուրջ տարաձայնություններ են արձանագրվել»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ թեպետ քննարկումներում եղել են դրական հանգամանքներ, դրանք խորհրդակցությունների գլխավոր նպատակը չեն եղել:

Պեսկովի խոսքով՝ բանակցությունները կշարունակվեն, եթե սկզբունքային հարցերում արդյունք արձանագրվի: Նա նշել է, որ առաջիկա օրերին հնարավոր է հրապարակվեն բանակցությունների վերաբերյալ «ինչ-որ գրավոր ձևակերպումներ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում