ՎՎարդուհի Հարությունյան

ՀԱՊԿ-ի խաղաղապահները սկսել են Ղազախստանի սոցիալապես կարևոր օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին. ՌԴ ՊՆ

ՀԱՊԿ-ի խաղաղապահները սկսել են Ղազախստանի սոցիալապես կարևոր օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին. ՌԴ ՊՆ

ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրամանատարության մշակած ծրագրի համապատասխան՝ սկսվել է խաղաղապահների պաշտպանած սոցիալապես կարևոր օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, որոնք կատարել են առաջադրված խնդիրները, սկսել են նախապատրաստվել նյութատեխնիկական միջոցները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով իրենց տեղակայման վայրեր վերադարձնելուն:

ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձն իրենց երկրներ կկազմակերպվի ղազախական կողմի հետ փոխգործակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում