ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպական անվտանգության վերաբերյալ ՌԴ որոշ առանցքային առաջարկներ անընդունելի են. Շերման

Եվրոպական անվտանգության վերաբերյալ ՌԴ որոշ առանցքային առաջարկներ անընդունելի են. Շերման

Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի մի շարք առանցքային առաջարկություններ անընդունելի են։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը՝ Բրյուսելում ավարտված ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում՝ հաղորդում է ТАСС-ը։

Շերմանի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները նիստում ասել են, որ յուրաքանչյուր երկիր կարող է ընտրել իր դաշինքները, և ամբողջությամբ խոսել են միասնական դիրքորոշումից։ ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի Դաշնությունից պահանջել են գնալ ապաէսկալացիայի և աշխատել դիվանագիտական ​​ուղղությամբ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Դաշինքի անդամ երկրները Ռուսաստանից պահանջել են «նվազեցնել լարվածությունը, ընտրել դիվանագիտության ուղին և շարունակել երկխոսությունը բարեխղճության և փոխադարձության հիմունքներով»։

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է ուսումնասիրել փոխադարձ քայլերի հնարավորությունը՝ ռիսկերը նվազեցնելու, թափանցիկությունն ապահովելու, հաղորդակցությունը բարելավելու և սպառազինությունները վերահսկելու հարցերում:

ՆԱՏՕ-ի երկրները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կրկին զգուշացրել են Ռուսաստանին կոշտ միջոցների մասին՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում՝ ասել է Շերմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում