ՄՄարիամ Մխիթարյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իոաննիս Կասուլիդիսին շնորհավորել է Կիպրոսի ԱԳ նախարար նշանակվելու առիթով:

«Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի լավ բարեկամ Իոաննիս Կասուլիդիսին՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ համագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Կիպրոսի բարեկամ ժողովուրդների», - գրել է ՀՀ արտգործնախարարը Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում:

Իոաննիս Կասուլիդիսը Կիպրոսի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև 1997-2003 և 2013-2018 թթ.:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում