ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը պատրաստ է միջաֆղանական հանդիպում անցկացնել թալիբների, դիմադրության ուժերի և տարածաշրջանի երկրների հետ

Իրանը պատրաստ է միջաֆղանական հանդիպում անցկացնել թալիբների, դիմադրության ուժերի և տարածաշրջանի երկրների հետ

Իրանը պատրաստ է միջնորդ լինել միջաֆղանական բանակցություններում: Թեհրանն առայժմ ոչ պաշտոնական մակարդակով երկխոսություն է նախապատրաստում թալիբների և Ազգային դիմադրության ճակատի միջև, գրում է ТАСС-ը: Միևնույն ժամանակ, իրանական կողմը պատրաստ է նպաստել ինչպես երկու կողմերի միջև արդյունավետ երկխոսությանը, այնպես էլ պաշտոնական հանդիպումներ կազմակերպել թալիբների, դիմադրության ուժերի, այլ քաղաքական շարժումների և Աֆղանստանում հայտնի քաղաքական գործիչների միջև:

Ավելին՝ Իրանն ակնկալում է ապագայում երկխոսության մեջ ներգրավել որոշ շահագրգիռ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, Չինաստանին, Պակիստանին և Թուրքիային։ Ըստ հրապարակման՝ այս փուլում սրանք տեսական հեռանկարներ են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ թալիբների և ընդդիմության միջև երկխոսությունը դանդաղ է զարգանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում