ՎՎարդուհի Հարությունյան

Զալկալիանին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել են Ռուսաստանի հետ առաջիկա բանակցություններին

Զալկալիանին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել են Ռուսաստանի հետ առաջիկա բանակցություններին

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեի հետ, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին ընդառաջ կողմերը քննարկել են Մոսկվայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ընթացող բանակցությունները, ինչպես նաև Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։

Ամփոփելով Վրաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցը՝ Միրչա Ջեոանեն գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է, և մենք աջակցում ենք սեփական անվտանգության միջոցները ազատորեն ընտրելու յուրաքանչյուր երկրի իրավունքին»:

«Կարևոր է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է բաց դռների քաղաքականությանը և աջակցում է երկրների ինքնիշխան ընտրությանը»,- Twitter-ում Ջեոանեի գրառմանն արձագանքել է Զալկալիանին:

Զալկալիանին նաև ասել է, որ Ջեոանեի հետ իր զրույցը վկայում է գործընկերների կողմից Վրաստանին հատկացվող մշտական ուշադրության մասին՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում վերանայել իր դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում