ՎՎարդուհի Հարությունյան

Կիևն արձագանքել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ժնևյան բանակցություններին

Կիևն արձագանքել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ժնևյան բանակցություններին

Ռուսաստանին հասկացրել են, որ նա ձայնի իրավունք չունի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում, իսկ Դաշինքի հրաժարումը դեպի արևելք ընդլայնվելուց վերջինիս համար ռազմավարական պարտություն կլիներ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ժնևում տեղի ունեցած բանակցությունները:

«Ռուսաստանը ձայնի իրավունք չունի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Դա կարմիր գիծ է, որը չեն հատի ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ մեր գործընկերները։ Հավաքական Արևմուտքը չի համաձայնի Ռուսաստանին իրական երաշխիքներ տրամադրել Դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնվելու հարցում, քանի որ դա կդառնա նրա ռազմավարական պարտությունը»,- ասել է Կուլեբան РБК Украина-ին:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանին Ժնևում ցույց են տվել, որ Ուկրաինայի հարցով որևէ պայմանավորվածություն չի լինի՝ առանց Կիևի մասնակցության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում