ՎՎարդուհի Հարությունյան

Բաքուն արձագանքել է Ղազախստանի իրադարձություններին

Բաքուն արձագանքել է Ղազախստանի իրադարձություններին

Բաքուն աջակցում է Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը և երկրում օրենքի գերակայության վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստին: Սա Ադրբեջանի առաջին պաշտոնական արձագանքն է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Չի կարող արդարացում ունենալ ուժի և բռնության ապօրինի կիրառումը, որը խաթարում է հասարակական կարգը և սպառնում մարդու հիմնարար իրավունքներին և քաղաքացիական ազատություններին. դա պետք է խստորեն դատապարտվի և մերժվի»,- հավելել է Բայրամովը։

Թյուրքական պետությունների կազմակերպությունը ԱԳ նախարարների խորհրդի  նիստից հետո հայտարարություն է տարածել՝ պատրաստակամություն հայտնելով սատարել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ հանրապետությունում բարեփոխումներ իրականացնելու որոշմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում