ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները կայցելեն Պեկին

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները կայցելեն Պեկին

Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, համապատասխանաբար, հունվարի 12-ին և 14-ին կայցելեն Չինաստան: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

Նրա խոսքով՝ Վան Ին Չավուշօղլուի հետ կարծիքներ կփոխանակի երկկողմ օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Իրանի ԱԳ նախարարի առաջիկա այցի հետ կապված՝ Վան Վենբինը նշել է, որ Պեկինն ու Թեհրանն աջակցում են ավանդական բարեկամությանը, երկու երկրների հարաբերությունները վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են: Նրա խոսքով՝ կողմերը վճռականորեն աջակցում են միմյանց՝ կարևորագույն շահերին վերաբերող հարցերում, անշեղորեն առաջ են մղում համագործակցությունը տարբեր ոլորտներում, պահպանում են սերտ շփումներն ու համակարգումը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում