ՎՎարդուհի Հարությունյան

Պեկինը հերքել է Նազարբաևի՝ Չինաստանում գտնվելու մասին տեղեկությունը

Պեկինը հերքել է Նազարբաևի՝ Չինաստանում գտնվելու մասին տեղեկությունը

Չինաստանի արտգործնախարարությունը հերքել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Չինաստանում գտնվելու մասին տեղեկությունը:

«Դա բացարձակ կեղծ տեղեկություն է: Մենք ուշադրություն ենք դարձրել, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ներկայումս Նազարբաևը գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ղազախական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Նազարբաևը լքել է Ղազախստանը։ Սակայն նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը հայտարարել է, որ նա գտնվում է Նուր Սուլթանում և կապի մեջ է պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում