ԳԳոհար Սարգսյան

ՉՆԱՅԵԼ. Ղազախական թեմայով «Հայաստան» խմբակցության առաջարկած քննարկմանը ընդդիմադիրները չմասնակցեցին

ՉՆԱՅԵԼ. Ղազախական թեմայով «Հայաստան» խմբակցության առաջարկած քննարկմանը ընդդիմադիրները չմասնակցեցին

«Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր ՀԱՊԿ շրջանակում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Ղազախստան ուղարկելու և ամբողջ գործընթացի հետ կապված աշխատանքային քննարկում կազմակերպել: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն առաջարկեց նիստի ավարտին կազմակերպել քննարկումը, սակայն հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության վերաբերյալ օրակարգային հարցի քննարկմանը նրանք որոշեցին չմասնակցել ու լքեցին նիստերի դահլիճը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ պատրաստակամություն էր հայտնել նիստից հետո աշխատանքային փակ քննարկում կազմակերպել:

«Սեյրան Օհանյանը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության  հանձնաժողովի նախագահին՝ ինձ, և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ քննարկումներ կազմակերպելու: Իրենց հանձնաժողովից այս հարցի քննարկման համար նշանակել են Գեղամ Մանուկյանին: Բայց իրենք չսպասեցին նիստի ավարտին: Կարծում եմ, որ նրանց ընդամենը հայտարարություն էր պետք, որովհետև հակառակ պարագայում իրենք պետք է մնային, որ նիստն ավարտելուց հետո քննարկեինք Սեյրան Օհանյանի առաջարկը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ քննարկումը կլինի միայն ընդդիմադիր խմբակցության անդամների ներկայության դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում