Մահացել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին

Մահացել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին, որը դեկտեմբերի 26-ին հոսպիտալացվել է իմունային համակարգի դիսֆունկցիայի ծանր տեսակի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, մահացել է հունվարի 11-ին՝ 65 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլյոն։ Նրա խոսքով՝ հուղարկավորության օրը և վայրը հայտնի կլինեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում:

Հունվարի 10-ին Կուիլյոն հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի ղեկավարը, որը բուժում էր ստանում Իտալիայի Ավիանո քաղաքի ուռուցքաբանության կենտրոնում, չեղարկել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները:

Դեկտեմբերին Սասոլին հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը Եվրախորհրդարանում վերընտրվելու համար։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©