ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով

«Պետական ​​դավաճանության կասկածանքով Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը և այլ անձինք բերման են ենթարկվել ու տեղափոխվել ժամանակավոր մեկուսարան»,- ասված է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրության մեջ։

Հունվարի 6-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մասիմովին և նրա տեղակալ Անուար Սադիկուլովին ազատել էր զբաղեցրած պաշտոններից, գրում է РИА Новости-ն:

Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խորհրդական Երմուհամեթ Երտիսբաևը հայտարարել է, որ երկրում ստեղծված ճգնաժամի պատճառներից մեկը բարձրաստիճան պաշտոնյաների ու անվտանգության աշխատակիցների դավաճանությունն է։ Նա կատարվածը որակել է որպես պետական ​​հեղաշրջման փորձ և զինված ապստամբություն, իսկ իրադարձությունների ծավալները խոսում են այն մասին, որ «դա անհնար էր իրականացնել՝ առանց իշխանության բարձրագույն օղակներում, հատկապես՝ իրավապահ մարմիններում եղած դավաճանների»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում