ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանի նախագահ Տոկաևը հրամայել է առանց երկմտելու կրակել չհանձնվողների վրա

Ղազախստանի նախագահ Տոկաևը հրամայել է առանց երկմտելու կրակել  չհանձնվողների վրա

Ուրբաթ առավոտյան Ղազախստանի նախագահ Տոկաևը հերթական տեսաուղերձն է տարածել, որում առանձնակի խստությամբ է խոսել փողոց դուրս եկածների մասին՝ գրում է BBC-ն։

«Իրավապահ մարմիններին հրահանգել եմ առանց երկմտելու, առանց նախազգուշացման կրակել անկարգությունների մասնակիցների վրա, որոնք չեն ցանկանում հանձնվել: Արտերկրից մեզ կոչ են անում բանակցել խնդրի խաղաղ լուծման համար: Դա անհեթեթություն է: Ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ: Մենք գործ ունենք զինված և վարժեցված բանդիտների հետ»,- ասել է Տոկաևը։

Նա նաև հանգստացրել է երկրի հանրությանը՝ պարզաբանելով, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստան են ժամանել կարճ ժամանակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում