ՄՄարիամ Մխիթարյան

Հունվարի 11-ին տեղի կունենա Ղազախստանի հարցով Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը

Հունվարի 11-ին տեղի կունենա Ղազախստանի հարցով Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը

Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն Ղազախստանում տիրող իրավիճակի հարցով։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը՝ տեղեկացնում է ТАСС-ը։

«Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխթար Թլեուբերդիի հետ: Քննարկվել են Ղազախստանի վերջին իրադարձությունները, մտքեր են փոխանակվել 2022 թ. հունվարի 11-ին Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների արտակարգ հանդիպման վերաբերյալ, որի ժամանակ կքննարկվեն Ղազախստանի իրադարձությունները»,- ասել է արտգործնախարարության աղբյուրը։

Առաջիկա հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում