ՄՄարիամ Մխիթարյան

Տոկաևը հայտարարել է Ղազախստանում կարգուկանոնի վերականգնման մասին

Տոկաևը հայտարարել է Ղազախստանում կարգուկանոնի վերականգնման մասին

Ղազախստանի մեծ մասում սահմանադրական կարգը վերականգնվել է, սակայն «գրոհայինների» դեմ պայքարը շարունակվում է՝ հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հակաահաբեկչական շտաբի նիստի ժամանակ։

Նախագահի խոսքով՝ ահաբեկիչները դեռևս զենք են օգտագործում և վնասում Ղազախստանի բնակիչների ունեցվածքը, և այդ պատճառով նրանց դեմ պետք է պայքարել մինչև վերջ։

Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին զավթիչների գործողությունների պրոֆեսիոնալիզմի մասին: Երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը նշել է, որ զավթիչներն օգտագործել են սեփական կապի միջոցները՝ հայտնում է ТАСС-ը։

Նրա խոսքով՝ ահաբեկիչները կարողացել են արագ գրավել օդանավակայանն ու մի քանի ինքնաթիռ՝ միաժամանակ բարիկադներ ու հսկիչ կետեր տեղադրել օբյեկտներում։ Աբաևը նաև ասել է, որ քաղաքային վարչակազմերի գրավված շենքերում հերթապահում էին զինյալները, որոնք վերահսկում էին բոլոր ելքերն և մուտքերը, իսկ քաղաքում տեղաշարժն իրականացվում էր օպտիմալ երթուղիներով։

Բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ահաբեկիչների շարքերում գործել են դիպուկահարներ՝ հատուկ զենքով: Նա հավելել է, որ զավթիչները մի քանի անգամ փորձել են ուղիղ եթեր դուրս գալ։

Ըստ վերջին տեղեկությունների, Ալմաթիում զինյալները երեկ ուշ ժամի փորձել են գրավել Ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության ակադեմիան։

Գիշերն էլ Ղազախստանի իրավապահները կանխել են Նուր-Սուլթան զենք ներկրելու մի քանի փորձ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալմաթիում գրոհայինները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում, և սկսվել է փոխհրաձգություն։ Հաղորդվում է նաև հարձակման հետևանքով զոհվածների մասին:

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը սպառնացել է վերացնել իրավապահներին զինված դիմադրություն ցույց տվող քաղաքացիներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում