ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս խաղաղապահների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան

Ռուս խաղաղապահների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Ղազախստան են հասցրել ռուսական խաղաղապահ զորախմբի հիմնական ուժերի առաջին ստորաբաժանումներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է ТАСС -ը։

Հայտնի է դարձել նաև բելառուս խաղաղապահների՝ Ղազախստան մեկնելու մասին։ Բելառուսի տարածքից Ղազախստան է թռել հինգ Իլ-76 ինքնաթիռ՝ խաղաղապահներով։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հայաստանը Ղազախստան կուղարկի մոտ 70 զինծառայող, որոնք կլինեն ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի կազմում։ Հստակեցվել է, որ հայ խաղաղապահները հանրապետությունում տիրող անկարգությունների ֆոնին զբաղվելու են ռազմավարական օբյեկտների պահպանությամբ։

Ղազախստան զինվորականներ ուղարկելու որոշում են կայացրել նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում