ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանի նախագահը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել

Ղազախստանի նախագահը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին, գրում է РИА Новости-ն։

Մասնավորապես, կձևավորվի հատուկ քննչական խումբ՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու, իրավիճակը ապակայունացնող և հասարակական կարգը խախտող բոլոր մեղավորներին բացահայտելու և քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Բացի այդ, իշխանությունները հանձնաժողով կկազմեն՝ գնահատելու անկարգությունների պատճառած վնասը։

Զինված ուժերին, Ազգային անվտանգության կոմիտեին, ՆԳՆ-ին, Ազգային գվարդիայի և ուժային այլ կառույցների հանձնարարվել է բարձրացնել մարտական ​​պատրաստականությունը։

Մարզերին հանձնարարվել է պատշաճ նյութական աջակցություն ցուցաբերել զոհված ոստիկանների և զինվորականների ընտանիքներին։

Ղազախստանի նախագահը հրահանգել է ակիմներին (տարածաշրջանների ղեկավարներին) կարգավորել կոմունալ ծառայությունների, հասարակական տրանսպորտի և սոցիալական ենթակառուցվածքների աշխատանքը, իսկ Ազգային բանկին և Ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությանը` վերականգնել բանկերի կայուն ու անխափան գործունեությունը:

Տոկաևը նաև հանձնարարել է ապահովել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների, օտարերկրյա ներդրումներ կատարող սուբյեկտների և օտարերկրյա ընկերությունների բիզնեսի պաշտպանությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում