ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը մեկնարկել է

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը մեկնարկել է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին։ Զորախմբի կազմում ընդգրկված են զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ Ռուսաստանից ուղարկվելու են օդադեսանտային ստորաբաժանումներ: ՀԱՊԿ ուժերի խնդիրներն են լինելու պետական ​​և ռազմական օբյեկտների պահպանությունը, իրավապահ ուժերին օգնությունը։

«Ներկայումս խաղաղապահ զորակազմի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային օդուժի ինքնաթիռներով։ Նրա կազմից առաջատար ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առաջադրված խնդիրները»,- հայտնել են կազմակերպության քարտուղարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում