ԱԱլիս Մելիքսեթյան

Ղազախստանում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ղազախստանում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ղազախստանում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ քարտուղար Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում մեկնարկած բողոքի սոցիալական ցույցերը երեկ երեկոյան տարածվել էին ողջ Ղազախստանով՝ ստանալով քաղաքական երանգ ու վերաճելով իրավապահների հետ բախումների: Ցուցարարները գրավել են մի շարք վարչական շենքեր, ինչպես նաև Ալմաթիի միջազգային օդանավակայանը:

Տեղի լրատվամիջոցները նաև հայտնել են, որ արտակարգ դրություն է սահմանվել ամբողջ երկրի տարածքում, իսկ Ալմաթիում ցուցարարները գրավել են նաև Ազգային անվտանգության կոմիտեի շենքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում