ՀՀ արադարադատության նախարար Կարեոն Անդրեասյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գերիների կալանավորման մասին հարցին՝ նշելով, որ դրանք կոնկրետ քրեական գործեր են, և քրեական գործերով իրավապահ մարմիններն են իրավասու:
Խոսելով գերիների պահման պայմանների մասին՝ նախարարն ասաց.
«Մենք ընդհանուր այցելություններ կազմակերպում ենք ոչ թե կոնկրետ մարդկանց, որ խտրականություն չլինի, այլ նայում ենք, որ ընդհանուր պահման պայմանները լինեն ճիշտ և ստանդարտներին համապատասխան. այս պահին որևէ բողոք նախկին որևէ գերուց կամ որևէ այլ քաղաքացուց չունենք»,-ասաց նա՝ նշելով, որ բողոքող կալանավորների հարցով կան և ՀԿ-ների մոնիթորինգային խումբ և ներքին վերահսկողական ծառայությունն առանձին հետևում է: Նրա խոսքով՝ եթե պահման պայմանները իսկապես խնդիր են առաջացնում՝ իրենք միջամտում են: «Մեր բանտային պայմանները, ցավոք սրտի, բարվոք չեն տարբեր տեղերում, եթե դրանք ընդհանուր բողոքի մաս են, մենք հիմա փորձում ենք կատարելագրոծել քրեակատաորղական հիմնարկը, եթե կոնկրետ դեպք է՝ միջամտում ենք անմիջապես»,- ասաց նախարարը:










