ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանում ցուցարարները կրկին դուրս են եկել Ալմաթիի փողոցներ

Ղազախստանում ցուցարարները կրկին դուրս են եկել Ալմաթիի փողոցներ

Ղազախստանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ բողոքի ցույցերն այդ երկրում վերսկսվել են, Ալմաթիում ցուցարարները խլել են ռազմական հատուկ տեխնիկան, քաղաքի կենտրոնում բախումներ են եղել ցուցարարների ու ազգային գվարդիայի ուժերի միջև: Այս մասին  տեղեկացնում է ТАСС-ը: Քաղաքի առողջապահության վարչության տվյալներով՝ 190 մարդ դիմել է Ալմաթիի բուժհաստատություններ, որից 137-ը՝ ոստիկան։

zakon.kz լրատվական պորտալն էլ հայտնել է, որ բերման է ենթարկվել Ղազախստանի Ժանաոզենում գազի վերամշակման գործարանի տնօրենը։

Ֆինանսական մոնիտորինգի գործակալության տվյալներով՝ ձեռնարկության ղեկավարն անհիմն բարձրացրել է գազի գինը։ Նախաքննություն է սկսվել։

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարել է, որ հետևում է Ղազախստանի բողոքի ցույցերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում