ԱԱլիս Մելիքսեթյան

Թունավորում շմոլ գազից, խարդախության ու մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր Արցախում

Թունավորում շմոլ գազից, խարդախության ու մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր Արցախում

Հունվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների ու պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 8 հաղորդում:

 

Այսպես, նախորդ տարիների համեմատ 2022 թվականի առաջին 4 օրը բավականին հանգիստ է եղել:

Ստացված հաղորդումներից 2-ը ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ է: Մարմնական թեթև վնասվածք է ստացել մեկ քաղաքացի: Նրա առողջական վիճակը բավարար է:

 

Չորս օրվա ընթացքում թունավորման 4 դեպք է արձանագրվել: Բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի: Վերջիններս թունավորումն ստացել են ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

 

Նշված ժամանակահատվածում գրանցվել է խարդախության մեկ դեպք, ևս մեկը՝ մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողներն ընթացքավորել են դրանք:

 

Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում