ՎՎարդուհի Հարությունյան

Ղազախստանում բողոքի ակցիաների արդյունքում իշխանություններն իջեցրել են վառելիքի գինը

Ղազախստանում բողոքի ակցիաների արդյունքում իշխանություններն իջեցրել են վառելիքի գինը

Ղազախստանի իշխանությունները իջեցրել են Մանգիստաուի շրջանում վաճառվող հեղուկ գազի գինը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի 1-ից գազի գինը կրկնակի աճել էր՝ 60-ից հասնելով 120 տենգեի։

Ակտաու քաղաքում արդեն մի քանի օր է՝ չէին դադարում բողոքի ցույցերը: Քաղաքի կենտրոնական հատվածում քաղաքացիները վրաններ էին տեղադրել և նստացույց հայտարարել: Քաղաքացիները գազալցակայանների սեփականատերերին մեղադրել են դավադրության համար և պահանջել գազի գինը վերադարձնել նախկին գնին՝ հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի չափը։

Ակտաու են ժամանել երկրի փոխվարչապետ Երալի Տուգժանովը և էներգետիկայի նախարար Մագզում Միրզագալիևը: Նրանք հայտնել են, որ գազի գինը մեկ լիտրի համար կկրճատվի մինչև 50 տենգե։

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ալմաթիում և Մանգիստաուի մարզի այլ քաղաքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում