ՎՎարդուհի Հարությունյան

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները Մոսկվայի հետ բանակցություններին ընդառաջ արտահերթ նիստ կանցկացնեն

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները Մոսկվայի հետ բանակցություններին ընդառաջ արտահերթ նիստ կանցկացնեն

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները տեսակոնֆերանսի ձևաչափով արտահերթ հանդիպում կանցկացնեն հունվարի 7-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է դաշինքի խոսնակ Օանա Լունգեսկուն:

Նա նշել է, որ քննարկման առանցքում կլինեն Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության այլ հարցեր:

Հանդիպումը գումարվելու է հունվարի 12-ին նախատեսված՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի նախաշեմին, որի ժամանակ Մոսկվան մտադիր է քննարկել եվրոպական անվտանգության վերաբերյալ իր պահանջները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում