ԱԱլիս Մելիքսեթյան

Առաջնային են անվտանգային հարցերը. Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ

Առաջնային են անվտանգային հարցերը. Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։

Բարձր գնահատելով ամանորյա տոներին ուժային կառույցների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ, ի թիվս հանրապետությունում առկա խնդիրների, առաջնային են մնում անվտանգային հարցերը։

Քննարկվել է լայն օրակարգ՝ ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի ուղղությամբ։

Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել հանդիպման մասնակիցներին՝ երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման առումով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում