Եվրոպացի կամավորների մի խումբ Հայաստանում ներգրավվել է տարբեր հանրօգուտ ծրագրերում

Եվրոպացի կամավորների մի խումբ Հայաստանում ներգրավվել  է տարբեր հանրօգուտ ծրագրերում

Եվրոպայում ընդուված ձեւաչափ է, որ ցանկացած ուսանող մինչեւ աշխատանքի ընդունվելն ու հաջողությունների հասնելը պետք է կամավորական աշխատանքով զբաղված լինի: Եվրոպացի գործատուն մասնագիտական հմտություններից բացի շատ հաճախ նաեւ այս կետին է ուշադրություն դարձնում: Այս առիթով կամավորների հերթական մի խումբ վերջերս է ժամանել Հայաստան:

Երիտասարդներն ուսանել են Եվրոպայի լավագույն համալսարաններում, ունեն մասնագիտություն, գիտելիքներ, սակայն թողել են հայրենիքն ու հարազատներին, որպեսզի հայաստանյան կազմակերպություններում անվճար կամավորական աշխատանքներ կատարեն:

Հայաստանն այս ծրագրին մասնակցում է 2006-ից: Արդեն շուրջ 30 հայկական կազմակերպություն տարիներ շարունակ հյուրընկալում է օտարերկրացի երիտասարդների, ովքեր ներգրավվում են տարբեր հանրօգուտ ծրագրերում:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում