ՎՎարդուհի Հարությունյան

Բլինքենը Բուխարեստի խմբի հետ քննարկել է լարվածությունը ռուս-ուկրաինական սահմանին

Բլինքենը Բուխարեստի խմբի հետ քննարկել է լարվածությունը ռուս-ուկրաինական սահմանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕ-ի արևելյան դաշնակիցների՝ «Բուխարեստի իննյակի» (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Բուլղարիա, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա) արտգործնախարարների հետ քննարկել է լարվածությունը ռուս-ուկրաինական սահմանին: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Արտգործնախարարները կարևորել են դաշնակիցների հավաքական պաշտպանության վերաբերյալ ՆԱՏՕ-ի միասնական, պատրաստակամ և վճռական դիրքորոշման անհրաժեշտությունը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի ուղղությամբ անդրատլանտյան համագործակցությունը:

«Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ շարունակելու սերտ խորհրդակցություններն ու համակարգումը մեր բոլոր տրանսատլանտյան դաշնակիցների ու գործընկերների հետ, քանի որ մենք աշխատում ենք զսպման, պաշտպանության ու երկխոսության միջոցով ապաէսկալացման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կողմերն ընդգծել են Լիտվայի հետ իրենց համերաշխությունը Չինաստանի հետ լարվածության պայմաններում: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Վաշինգտոնի հավատարմությունը անդրատլանտյան անվտանգությանը և ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան պայմանագրի-խմբ.) 5-րդ հոդվածին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում