ՎՎարդուհի Հարությունյան

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի նշանակումը

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի նշանակումը

ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Կողմերը կարևորել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության պայմաններում գործողությունների համակարգման շարունակումը։

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակումը:

Անդրադարձ է եղել Աֆրիկյան եղջյուրի հետ կապված հարցերի, քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմ և որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ համագործակցության խորացման հնարավորությունները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում