ՎՎարդուհի Հարությունյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ձևաչափում միասնական փաթեթ է պատրաստվում. Ռուդենկո

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ձևաչափում միասնական փաթեթ է պատրաստվում. Ռուդենկո

Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում կարևորագույն ուղղություններից մեկն է: Այդ մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Նրա խոսքով՝ դա երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական օգուտ քաղելու հնարավորություն է։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար։ Ներկայումս  համաձայնեցվում է միասնական փաթեթը։ Այս մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը»,- ասել է Ռուդենկոն:

ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն անհրաժեշտ խթան են հաղորդել ընթացիկ աշխատանքին: Ռուդենկոն նշել է, որ ուշադրություն է դարձվում համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների մշակմանն ու կոնկրետ նախագծերի գործարկմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում