Ստեփանակերտի մայր տաճարի կառուցումը հասել է վերջնական փուլին

Ստեփանակերտի մայր տաճարի կառուցումը հասել է վերջնական փուլին

Անկախությունից հետո Արցախում կառուցվել եւ նորոգվել է 70 եկեղեցի: 2006-ին Ստեփանակերտում մեկնարկեց սբ Աստվածամոր Հովանի տաճարի կառուցումը: Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ եկեղեցու կառուցման ընթացքը սակավ ֆինանսական միջոցների պատճառով սկզբնական շրջանում դանդաղ էր ընթանում: Տաճարի շինարարությունը շարունակելու համար օգնության ձեռք մեկնեց գործարար Հրանտ Վարդանյանը:

Մահից հետո Վարդանյան ավագի գործը շարունակեցին նաեւ որդիները:
Ավելի քան 43 մետր բարձրություն ունեցող բազմանկյուն եռահարկ տաճարի առաջին 12 մետրի շինարարությունն արդեն ավարտվել է։ Պատրաստ է նաեւ նկուղային հատվածը, որն օգտագործվելու է մեծ ծիսակատարությունների համար: Եկեղեցու օծումը նախատեսված է 2016-ի աշնանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում