ՎՎարդուհի Հարությունյան

Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսաց լեզվի պարտադիր օգտագործումը

Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսաց լեզվի պարտադիր օգտագործումը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է վիզուալ տեղեկատվության մասին օրենսդրական փոփոխությունները, որոնցով ամրագրվել է գովազդում և գովազդային ցուցանակներում ղազախերենի օգտագործման անհրաժեշտությունը՝ հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:

Օրենսդրության համաձայն՝ գովազդում ռուսերենի կամ այլ լեզվի կիրառումն այսուհետ կլինի միայն ըստ անհրաժեշտության:

Դեռևս գործող օրենքի համաձայն՝ ձևաթղթերը, ցուցանակները, գովազդը և վիզուալ այլ  բովանդակությունը շարադրվում են ղազախերեն և ռուսերեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ լեզուներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում