ՎՎարդուհի Հարությունյան

Հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և խելամիտ քայլ է. Զախարովան՝ հայ-թուրքական սպասվող գործընթացի մասին

Հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և խելամիտ քայլ է. Զախարովան՝ հայ-թուրքական սպասվող գործընթացի մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանը։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել միջնորդական ջանքեր գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և խելամիտ քայլ է հարաբերությունների կարգավորման փոխադարձ ձգտման զարգացման համար»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում