ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի Գերագույն դատարանը լուծարել է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը

Ռուսաստանի Գերագույն դատարանը լուծարել է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը

Ռուսաստանի Գերագույն դատարանը լուծարել է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը (այն հայտնվել էր օտարերկրյա գործակալների ցուցակում), տեղեկացնում է РИА Новости-ն։ «Մեմորիալի» դեմ մեղադրանքները կապված են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի խախտումների հետ: Դատախազը պնդել է, որ կազմակերպությունը համակարգված կերպով աջակցել է երկրի ապակայունացմանն ուղղված անօրինական բողոքի ակցիաներին։

Փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն դատավճիռը, պատրաստ են նաև դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Արևմուտքն արձագանքել է կազմակերպության լուծարմանը, համաշխարհային քաղաքական գործիչները քննադատել են Ռուսաստանի դատարանի որոշումը։

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ՝ Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը և «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը, կոչ են արել գլխավոր դատախազությանը «հետ վերցնել հայցը դատարանից և կարգավորել հայցերը արտադատական ​​կարգով»: Գերագույն դատարանում դատական գործընթացին մասնակցել են ավելի քան 20 երկրի դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում