ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիան առանց Կիևի «հազվադեպ» բանակցություններ կվարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով

Գերմանիան առանց Կիևի «հազվադեպ» բանակցություններ կվարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով

Գերմանիայի Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը հաստատել է երկրի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ենս Պլետների՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ բանակցելու մասին տեղեկությունը, հաղորդում  է ТАСС-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև նախատեսվող հանդիպման մասին՝ առանց Կիևի մասնակցության։ Reuters-ն այս բանակցությունները հազվադեպ է անվանել։

Գործակալությունը, վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում երկու անանուն աղբյուրի, նշել է նաև, որ Գերմանիայի իշխանությունները կասկածում են ԱՄՆ-ի այն պնդումներին, թե Ռուսաստանը, իբր, պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։ Ինչպես նշել է զրուցակիցներից մեկը, Պլետներն ու Կոզակը կհանդիպեն հունվարին՝ քննարկելու ապաէսկալացման ուղիները։

Վերջին շաբաթներին Կիևում և Արևմուտքում հայտարարություններ են արվում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքի մասին։ Մոսկվան շեշտում է, որ ագրեսիվ մտադրություններ չունի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում