ՎՎարդուհի Հարությունյան

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հունաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հունաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հունաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ մեծագույն պետական գործիչ և հումանիստ, Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Կարոլոս Պապուլիասի ընտանիքին և մտերիմներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում։

Դեկտեմբերի 26-ին 92 տարեկան հասակում մահացել է Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2005-2015 թթ.:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում