ԱԱրսեն Մկրտչյան

ՍԱՏՄ ղեկավարը ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագրի գործընկերոջ հետ քննարկել են համագործակցության հարցեր

ՍԱՏՄ ղեկավարը ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագրի գործընկերոջ հետ քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EA-GATA) ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակներում Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի կարողությունների զարգացմանն օժանդակելու հնարավորությունները: Դա ենթադրում է տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող մասնագետ տեսուչների վերապատրաստման, ինչպես նաև կառույցին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն:

Գեորգի Ավետիսյանը կարևորել է ծրագրի դերը՝ նշելով, որ մեր երկիրն ունի մեծ ներուժ կանաչ գյուղատնտեսության զարգացման համար: ՍԱՏՄ ղեկավարը խոսել է այս ոլորտի հայաստանյան օրենսդրությունը առկա միջազգային իրավական համակարգերին մոտարկելու մասին և հավաստիացրել, որ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցը պատրաստ է իր գործառույթների շրջանակում անել հնարավորը ծրագրի արդյունավետ իրականացման համար:

Պարոն Բոկկերսը ներկայացրել է «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի բաղադրիչները, դրանցում թրեյնինգների և տեխնիկական աջակցության հնարավորությունների առկայությունը, ինչպես նաև իրազեկման արշավների կազմակերպմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակն ու առանձին բաղադրիչներն առավել մանրամասն քննարկել աշխատանքային կարգով:

Տեղեկացում. Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, և Ավստրիայի զարգացման գործակալության ու, մասամբ, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EA-GATA) ծրագիրը Հայաստանում աջակցում է կայուն, օրգանական ու նորարարական ագրոբիզնեսին՝ նպատակ ունենալով նպաստել մեր երկրում գիտահեն, բարձր արդյունավետությամբ աշխատող, մրցունակ գյուղատնտեսության կայացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում