12 կիլոգրամ մարիխուանա՝ «Հոնդայից» նետված փաթեթներում. ձերբակալվածների թվում նաև կին կա
Թմրամիջոցների դեմ պայքարը Քրեական ոստիկանության գերակա ուղղություններից է:
Սյունիքում իրավապահները թմրամիջոցների մեծ խմբաքանակի ապօրինի շրջանառության արդեն երրորդ դեպք են բացահայտել՝ մի դեպքում հայտնաբերելով 4, երկրորդ դրվագով՝ 9 և վերջին դեպքով 12 կգ մարիխուանա, ու հոգեմետ դեղահաբեր:
Կես տարվա տվյալով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 301 կգ թմրամիջոց, քրեական պատասխանատվության է ենթարկվել 719 անձ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։













