ՎՎարդուհի Հարությունյան

Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները մի քանի օրով կդադարեցվեն. IRNA

Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները մի քանի օրով կդադարեցվեն. IRNA

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունները մի քանի օրով կդադարեցվեն, հայտնել է իրանական IRNA գործակալությունը։

Մասնակիցներն Ավստրիայի մայրաքաղաքում քննարկումները կավարտեն դեկտեմբերի 30-ին և բանակցությունների սեղանի շուրջ կվերադառնան 2022 թ. հունվարի 3-ին:

Դեկտեմբերի 27-ին Վիեննայում սկսվել է իրանական միջուկային գործարքի շուրջ ապրիլին մեկնարկած բանակցության 8-րդ փուլը: Նիստից հետո Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ընդգծել է, որ հաջողության բանալին Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցում համաձայնության հասնելն է: Նա նշել է, որ այսօր կքննարկվեն պատժամիջոցների չեղարկման և երաշխիքների վերաբերյալ Իրանի առաջարկները:

«Եթե առաջիկա օրերին և շաբաթներին քրտնաջան աշխատենք, դրական արդյունքի կհասնենք։ Շատ դժվար կլինի։ Բարդ քաղաքական որոշումներ պետք է կայացվեն ինչպես Թեհրանում, այնպես էլ Վաշինգտոնում»,- ասել է Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան՝ հանդիպման մեկնարկին հաջորդած մամուլի ասուլիսում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում