ԱԱլիս Մելիքսեթյան

Տարեվերջյան ամփոփում Արագածոտնի մարզպետարանում՝ Covid19-ի դեմ պատվաստում իրականացնող բուժհաստատությունների տնօրենների հետ

Տարեվերջյան ամփոփում Արագածոտնի մարզպետարանում՝ Covid19-ի դեմ պատվաստում իրականացնող բուժհաստատությունների տնօրենների հետ
Արագածոտնի մարզպետարանի ղեկավար կազմը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել մարզի Covid19-ի դեմ պատվաստում իրականացնող բուժհաստատությունների տնօրենների հետ։
Քննարկման ընթացքում առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ գնահատվել է մարզում Covid19-ով հիվանդացության իրավիճակը, պատվաստումների գործընթացը և ընդգրկվածությունը, վերհանվել են խնդիրները։
 
Արձանագրվել է, որ բոլոր բուժհաստատություններն ապահովված են պատվաստանյութերով, աշխատում են ամենօրյա ռեժիմով՝ ներառյալ շաբաթ-կիրակի օրերը, պատվաստումները կատարվում են նաև շրջիկ խմբերի միջոցով: Արագածոտնի մարզում պատվաստված է բնակչության 39,8 տոկոսը։
 
Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կրկին հորդորել է պատասխանատու լինել սեփական և շրջապատի առողջության համար, պատվաստվել և կոտրել վարակի շղթան ու բացառել հիվանդության հետևանքով առաջացող մահվան ելքերը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում